Ինչո՞ւ Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային. պարզաբանում է Կրեմլը
Նրանում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, ոչ մի արտասովոր բան չկա: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Իսկապես այս տարի նախագահի գրաֆիկն իրեն թույլ չտվեց մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և նա դա անում է ոչ ամեն տարի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նաև նշել է, որ ռուսական կողմն ընդունում է միջազգային կազմակերպության առաջատար դիրքը «համաշխարհային գործերում»: «Նախագահ Պուտինը բազմիցս հաստատել է այս հարցով իր դիրքորոշումը»,- հավելել է նա: