Տիտանից «Nokia 3310»-եր՝ հատուկ Չեչնիայի բնակիչների համար
Ռուսական «Caviar» բրենդը ներկայացրել է «Nokia 3310»-ի նոր մոդելներ՝ տիտանից ամրացված կորպուսներով, որոնք զարդարված են Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին նվիրված զինանշաններով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նոր մոդելները գերամուր են, հարվածներին դիմացկուն: Ամեն հեռախոս զարդարված է մի քաղաքին նվիրված նախշերով:
Մոսկվային նվիրված հեռախոսի վրա երևում են հետևյալ տողերը. «Իմ թանկագին մայրաքաղաք, ոսկե իմ Մոսկվա», իսկ օրինակ «Caviar World Grozny» մոդելի վրա Իոսիֆ Կոբզոնի երգերից մեկի տողերն են՝ «Ես աշխարհում շատ հին ու գեղեցիկ քաղաքներ եմ տեսել, սակայն Գրոզնիի նմանին չեմ հանդիպել»: