Հայերին ոչ ոք չի հայհոյել. Թուրքիայի ՆԳ նախարարը` թաղման թափորի վրա հարձակման դեպքի մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Անկարայի գերեզմանատներից մեկում քրդամետ կուսակցության պատգամավորի մոր հուղարկավորության թափորի վրա հարձակումը դատապարտել է: Նա պնդել է, որ դեպքի ժամանակ հայերին ոչ ոք չի հայհոյել: Այս մասին հայտնել է t24.com.tr-ն:
«Չի ասվել, թե սա թուրքական հող է, հայկական հող չէ, ալևիները, քրդերն այստեղ չեն կարող թաղվել կամ էլ հայերին այստեղ տեսնել չենք ցանկանում: Նրանք միայն ասել են, որ այստեղ նահատակներ կան թաղված»,- ասել է նախարարը:
Սոյլուի խոսքով, միջադեպը տգեղ էր: Նա հորդորել լրատվամիջոցներին կատարվածը չներկայացնել որպես կրոնական ատելության դրսևորում: