Անասնագոմի վերածված վանքը (տեսանյութ և լուսանկարներ)
Երեկվա հրապարակածս լուսանկարներին որպես հավելված, ներկայացնում եմ նաև այս տեսանյութը, քանզի եղան մարդիկ, որ կասկածեցին այդ լուսանկարների իսկությանը , կամ հենց Քոբայրում նկարված լինելու մեջ:
Մեկն ինձ մեղադրեց այսպես ասած «ֆոտոշոփելու» մեջ, իսկ մի մոլեռանդ էլ թե` եթե սրտացավ էիր, ինչու գոմից դուրս չէիր քշում կովերին և այլն: Ինչևէ, լուսանկարներն արվել են այս տարվա հունիսին, Քոբայրում: Երբ մտա եկեղեցի, ապշեցի: Այնտեղ մի ամբողջ նախիր էր հանգիստ որոճում:
Ներսես Մատինյան. Ֆեյսբուք