Այսօր կքննվի Սաակաշվիլիի կողմից Ուկրաինայի սահմանը հատելու գործը
Լվովի շրջանի դատարանը կքննի Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից Ուկրաինայի սահմանը հատելու գործը: Նիստը կսկսվի տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Այս մասին գրում է Life..ru-ն:
«Սաակաշվիլին անպայման կժամանի դատարան սեպտեմբերի 18-ին»,- նշել է փաստաբան Նազար Կուլչիցկին:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին հայտնի դարձավ Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելու մասին: Այդ ժամանակ նա գտնվում էր Միացյալ Նահանգներում: Նա այցելեց Լեհաստան, Լիտվա, Հունգարիա և Շվեյցարիա, իսկ սեպտեմբերի 10-ին ժամանեց Ուկրաինա: