Մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, մեր ուժը բազմակարծության մեջ է. Սերժ Սարգսյան
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշեց, որ նման համաժողովները պատեհ առիթ են Հայաստան-Սփյուռք շունչը զգալու համար:
Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր պապերից ժառանգած միասնականությունն ամենևին էլ չի նշանակում միատարրություն: «Մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար: Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնականության կոչը չպետք է դիտել ինքնուրույնության հականիշ, ընդհակառակը՝ ուս-ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ՝ կարող ենք արդյունավետ լուծումների հասնել: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»,-ասել է նա: