Այս համաժողովը մեր միասնության առհավատչյան է. Հրանուշ Հակոբյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Սիրով և ջերմությամբ ողջունում եմ մայր հայրենիքում և ասում՝ բարով եք եկել ազատ, անկախ Հայաստան, ձեր հայրենիքը»,-նշեց նա։
Համաժողովին ներկա են նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արամ Առաջին կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և այլ հյուրեր սփյուռքից, Արցախից և Հայաստանից:
«Մեր միասնության առհավատչյան է այս համաժողովը»,-ասաց նա: