Գերմանիայում մարզիկի սեռական օրգանը մնացել է ծանրաձողի մեջ (լուսանկար)
Գերմանիայի բնակչի սեռական օրգանը Վորմս քաղաքի մարզասրահներից մեկում մնացել է ծանրաձողի մեջ: Այս մասին տեղի հրշեջները հայտնել են ֆեյսբուքյան իրենց էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Փրկարարները կանչով ժամանել են հիվանդանոց, որտեղ դիմել էր մարզիկը օգնության համար, որպեսզի 2.5 կգ քաշով մետաղը հեռացնեն նրա սեռական օրգանից: Դրա համար արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ստիպված են եղել կտրող գործիք օգտագործել: Վիրահատությունը գրեթե 3 ժամ է տևել:
Տուժածը հրաժարվել է խոսել այն մասին, թե ինչպես է ծանրաձողը հայտնվել այնտեղ: