Մասսայական տարհանում՝ Մոսկվայի առևտրի կենտրոններում. տարհանվել է մոտ 5000 մարդ
Մոսկվայում մասսայական տարհանում է տեղի ունենում առևտրի կենտրոններից անանուն սպառնալից հեռախոսազանգերի պատճառով:
Անհայտ մարդիկ հեռախոսազանգով սպառնում են պայթյուններ իրականացնել: Հաղորդվել է հետևյալ առևտրի կենտրոներից տարհանում կատարելու մասին. «Охотный Ряд», «Хорошо», «МЕГА Тёплый стан», «Океания», «РИО»: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Ինչպես հաղորդվում է, ընդհանուր հաշվով տարհանվել է 3000 մարդ:
«Интерфакс» լրատվական գործակալության աղբյուրը հաղորդել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են պայթյունների մասին սպառնալիքները «МЕГА Тёплый Стан» առևտրի կենտրոնում: