Ովքեր են մեր ընտրյալները. հերթի են կանգնած Լիսկան, Շմայսը
Պատերազմի դաշտում հերոս կարող է դառնալ ցանկացածը՝ քաջը, հայրենասերը, պատվի զգացողություն ունեցողը և նույնիսկ վախկոտ մարդը, որը ինքնապահպանման բնազդից ելնելով այնպիսի հրաշքներ կարող է գործել, որ անպատկերացնելի է:
Իսկ հրամանատար, գեներալ պետք է դառնան միայն ընտրյալները, որոնք բացի պատերազմելու համար անհրաժեշտ այլևայլ հատկություններից, պարտադիր պետք է խելացի լինեն:
Ովքեր են մեր ընտրյալները՝ Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, հերթի էին կանգնած Լիսկան, Շմայսը: Նման գեներալ-հրամանատարները արժեզրկում են գեներալի կոչումը և հրամանատարի առաքելությունը:
Միակ բարեբախտությունն այն է, որ նրանք այլևս գործող բանակում չեն:
Գագիկ Ղահրամանյան. Ֆեյսբուք