Սերենա Ուիլյամսը պատմել է ծննդաբերությունից 2 շաբաթ անց նիհարելու մասին (լուսանկարներ)
Ընդամենը երկու շաբաթ առաջ մայրիկ դարձած թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն արդեն «Snapchat»-ում ջինսե շորտերով լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Սերենան բարեկազմ տեսք ունի և գոհ է իր մարմնից: Կարելի է ասել, որ նա նույնիսկ չի դադարել սպորտով զբաղվել:
«Ես պնդում եմ, որ հղիության ժամանակ պետք է այնքան երկար մարզվել, որքան հնարավոր է: Ես ցանկանում եմ, որ իմ երեխան ծնվի առողջ: Դրա համար մայրիկը պետք է առողջ ապրելակերպ վարի»,- գրել է նա:
Սերենայի և Ալեքսիս Օհանյանի առաջնեկը դուստր է: Աղջկան անվանակոչել են Ալեքսիս Օլիմպիա Օհանյան: