Թրամփը Կիմ Չեն Ինին «մարդ-հրթիռ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել, ում հետ քննարկել է Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: Թրամփը թվիթթերյան իր էջում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին «մարդ-հրթիռ» է անվանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես խոսեցի Հարավային Կորեայի նախագահ Մունի հետ նախորդ երեկոյան: Հարցրեցի, թե ինչպես են մարդ-հրթիռի գործերը: Հյուսիսային Կորեայում բենզինի համար երկար հերթեր են գոյանում: Շատ վատ է»,- գրել է Թրամփը:
Մուն Չժե Ինի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նախագահները պայմանավորվել են ուժեղացնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող պատժամիջոցային ճնշումները: