Անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Կորեան կոչնչացվի. ԱՄՆ-ն սպառնում է
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկիի Հեյլին հայտնել է, որ ԱՄՆ-ն մեծ քանակությամբ ռազմական լուծման տարբերակներ ունի Հյուսիսային Կորեայի հետ խնդիրը լուծելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին:
«Եթե Հյուսիսային Կորեան շարունակի իրեն անկշռադատված պահել, եթե Միացյալ Նահանգները ստիպված լինի պաշտպանել իրեն և իր դաշնակիցներիին, ապա Հյուսիսային Կորեան կոչնչացվի»,- նշել է նա:
Նա նաև նշել է, որ այս պահին ԱՄՆ-ն բոլոր հնարավոր ջանքերն է գործադրում, որպեսզի ուշադրություն հրավիրի Հյուսիսային Կորեայի իրավիճակի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պայմանավորվել են ուժեղացնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը: