Ես հպարտանում եմ իմ հայկական ազգանվամբ. Դեն Բիլզերյան
Armenia.IM կայքին տված հարցազրույցում «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հայտնել է, որ այրական գծով մեկ քառորդով հայ է։
«Ես հպարտանում եմ իմ հայկական ազգանվամբ։ Հայերը հին ժողովուրդ են, որը շատ բան է տեսել և չի կոտրվել՝ շնորհիվ իր տոկունության։ Կարծում եմ՝ իմ հնարամտության համար պարտական եմ հայկական և ֆրանսիական գեներին»,-ասել է նա։
«Ես շատ ինտերնացիոնալ եմ։ Մորս կողմից ունեմ գերմանական, նորվեգական և շվեյցարական արմատներ, հորս կողմից՝ ֆրանս-կանադական և հայկական արմատներ։ Հայրս՝ Փոլը, 100 տարի առաջ Հայաստանից փախած հայերի սերունդ է։ Նա փայփայում է իր տատի փրկության պատմությունը, և մանկության տարիներին պատմել է այն ինձ։ Սակայն ես ինձ չեմ դասում որևէ ազգի։ Ես ազարտի մարդ եմ, հաճույք եմ ստանում կյաքից, չեմ մտահոգվում»,- ասել է Բիլզերյանը։