3-րդ քննաշրջանը կսկսվի հոկտեմբերի 15-ից
Կրթության և դիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր հրաման է ստորագրել, որով սահմանվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում 3-րդ քննաշրջանի կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Քննությունները կսկսվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը: Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են՝ 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի:
Նշենք, որ հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2017 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ռուսաց լեզու» և «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:
«Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի- կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները հանձնում են բանավոր:
«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է: Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի (այսուհետ` Դպրոց) համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով: Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2017 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր քննաշրջանի ընթացքում «ամաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: