Կարճ շրջազգեստով Ալլա Պուգաչովան երգել է Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին
Անդրեյ Մալախովը, Նիկոլայ Բասկովը, Յանա Չուրիկովան և նույնիսկ Էրոս Ռամազոտին հյուրընկալվել են Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքին: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Երեկ տեղի ունեցավ «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյաի փոքր որդու հարսանիքը Մոսկվայի «Սաֆիս» հարսանյաց սրահում:
Տոնակատարության հյուրերի թվում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրատվամիջոցի հետ զրույցում Պուգաչովան անկեղծացել է և նշել, որ նա ելույթ է ունենում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-Այս պահին ֆինանսապես վատ դրության մեջ եմ և որոշեցի, ինչու ոչ, մասնակցել արարողությանը, հատկապես եթե մարդիկ ինձ դուր են գալիս,- նշել է տարիներ առաջ բեմը լքած պրիմադոննան: