Ռուսաստանում նավակի շրջվելու պատճառով 3 մարդ է ջրահեղձ եղել
«Կազանկա» կողվող նավակը Տոմսիկի մոտակայքում շրջվել է: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նավակում 5 մաիդ է եղել: Այս մասին հայտարարել են Թոմասի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նավակում գտնվողներից 2-ին քաղաքացիները փրկել են:
«Երկու մարդ փրկվեց տեղացիների կողմից, երեք մարդ՝ հավանաբար խեղդվեց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս կատարվում են որոնողական աշխատանքներ: Որոնման մեջ ընդգրկված է 24 մարդ, տեխնիկական վեց միավոր՝ այդ թվում չորս նավակ: