Իրինա Շեյքը չի կարողանում նայել դստերը (լուսանկարներ)
2017թ-ի մարտին Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը առաջին անգամ ծնողներ դարձան: Զույգը այժմ դուստր ունի: Այս մասին գրում է «Woman.ru»-ն:
Սիրահարները շուտով դադարեցրել են երեխայի դեմքը թաքցնել, իսկ այժմ երիտասարդ մայրը համարձակորեն քայլում է Նյու-Յորքի փողոցներով՝ չվախենալով պապարացիներից:
Զարմանալիորեն նորաթուխ մայրիկը հասցնում է ամեն ինչ անել: Նա այցելում է կինոփառատոններ, մասնակցում է նորաձևության շաբաթնորին և իհարկե ժամանակ է տրամադրում դստերը:
Իրինան առանց օգնության հրաշալի աշխատանք է կատարում: Նա իրեն շատ ինքնավստահ է զգում և առանց անհարարության զգացողության քայլում է երեխայի հետ փողոցով՝ առանց ամուսնու:
Այս ամենի միակ վատ կողմն այն է, որ փողոցում քայլելիս երեխային համապատասխան հարմարանքով նա ամրացնում է իր կրծքին, ինչի արդյունքում Շեյքը չի կարողանում նայել դստեր դեմքին: