Թիլերսոնը 5 տարում Պետդեպի բյուջեն կկրճատի 10 մլրդ դոլարով
Պետդեպի վերակազմակերպումը, որն անում է գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը, կառույցի բյուջեն կկրճատի 10 մլրդ դոլարով: Այս արդյունքին նախատեսվում է հասնել 5 տարում, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
Հաջորդ տարի Թրամփի վարչակազմը ծրագրում է արտաքին քաղաքական գործունեության վրա ծախսերը կրճատել 28%-ով՝ միաժամանակ 10%-ով ավելացնելով պաշտպանական ծախսերը: Պետդեպի համար դա նշանակում է նաև 9% կամ մոտ 2 300 աշխատակիցների կրճատում:
Աղբյուրի խոսքով՝ ծախսերի կրճատման համար Պետդեպին պետք կլինի Կոնգրեսի և Սպիտակ տան հաստատումը, նաև օրենսդրության փոփոխություն, ինչը կարող է խորհրդարանականների դժգոհությունն առաջացնել:
Ռացիոնալացման միջոցառումներից մեկը կլինի «առավելագույն օգուտի ստացումը օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերելուց»: