Ջեննիֆեր Լոուրենսը հեռանում է
Ամենաբարձր վարձատրվող և ամենահայտնի դերսանուհիներից մեկը՝ Ջեննիֆեր Լոուրենսը, որոշել է իր կինոկարիերայում 2 տարով ընդմիջում անել: Այս մասին գրում է «Time»-ը:
Այն հարցին, թե ինչով է պատրաստվում զբաղվել դերասանուհին, Լոուրենսը պատասխանել է, որ դեռ չի որոշել:
«Կավից սպասք կպատրաստեմ: Կարծում եմ, որ ուղղակի մի քիչ կհանգստանամ»,- ասել է դերասաուհին: Նա նաև նշել է, որ կրկին կհայտնվի հանրության ուշադրության կենտրոնում «Կարմիր առգավ» լրտեսական ֆիլմի պրեմիերային, որտեղ մարմնավորելու է ռուս մարմնրավաճառ-լրտեսուհու: