«Իրմա» փոթորիկը. ապահովագրական վճարները 50 մլրդ դոլարի կհասնեն
Ապահովագրական ընկերությունները կպարտավորվեն «Իրմա» փոթորկի հետևանքով տուժածներին մոտ 50 մլրդ դոլար վճարել: Այս մասին հայտնում է DW-ը՝ հղում անելով ամերիկյան Air Worldwide գործակալությանը, որը մասնագիտանում է բնական աղետների վերլուծության գործում:
«Münchener Rück» վերաապահովագրող ընկերությունը ստիպված է վերանայել տարեկան եկամտի իր կանխատեսումը, որը փոթորկից առաջ կազմում էր 2- 2,4 մլրդ եվրո:
Տեխասում, Ֆլորիդայում և Կարիբյան կղզիներում ապահովագրական բարձր վճարների պատճառով երրորդ եռամսյակում ընկերությունը կորուստ կունենա, ինչն անխուսափելիորեն կազդի տարեկան հաշվեկշռի վրա: