«Թվային Հայաստանի» ու «Թվանշային Հայաստանի» տարբերությունն էլ չեք հասկանում, այ թշվառականներ.չնայած ձեզ համար ի°նչ տարբերություն (տեսանյութ)
Հիմնադիր խորհրդարանի նախագահ, Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախկին նախագահ Գարեգին Չուքասզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՝ անդրադառնալով կառավարության լուրին, ըստ որի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձ է կատարել նորաստեղծ «Թվային Հայաստան» հիմնադրամի համակարգող գործառույթներին՝ թվային օրակարգի ձեւավորման և հետագա իրականացման գործում ընկերությունների մասնակցության համատեքստում:
«Սարսափելին միայն էն չի, որ Ռուսաստանի նախաձեռնությունները կապկելուց զատ ուրիշ ոչինչի ընդունակ չեք, սարսափելին էն է, որ էդ կապկելն էլ եք գավառացու նման անում: Ռուսների նախաձեռնությունը «Цифровая Россия» է կոչվում, այ տգետներ, և ոչ թե «Числовая Россия»: «Թվային Հայաստանի» ու «Թվանշային Հայաստանի» տարբերությունն էլ չեք հասկանում, այ թշվառականներ...Չնայած ձեզ համար ի°նչ տարբերություն...»,-գրառել է Գարեգին Չուքասզյանը: