Այս փողոցի անվանումը գրվում է «Մելիք-Ադամյան», ոչ թե «Մելիք Ադամյան» կամ «Մ. Ադամյան»
Չքաղաքականացնել
Հազար եմ ասել՝ այս փողոցի անվանումը գրվում Մելիք-Ադամյան, ոչ թե Մելիք Ադամյան կամ Մ. Ադամյան (լուսանկարում): Քչերը գիտեն, որ այս փողոցը անվանակոչվել է ի պատիվ հայ մեծանուն բժիշկ Արտաշես Մելիք-Ադամյանի, ով խորհրդահայ բժշկության առաջատարներից է եղել:
Մելիք-Ադամյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կլիմայաբուժության, խաղողաբուժության, սրտամկանի ինֆակտի ախտորոշման, ռևմատիզմի և ներքին հիվանդությունների ուսումնասիրության հարցերին։ Եղել է հանրապետական բժշկական ընկերության, առժողկոմատի բժշկական գիտական խորհրդի, թերապևտների ընկերության և հանրապետական ռևմատիկ կոմիտեի նախագահ։
Հ.գ. Թե չէ գրում եք Մ. Ադամյան, տպավորություն ա ստեղծվում, որ այդ մարդու անունը Մելիք ա:
Արմեն Հովասափյան. Ֆեյսբուք: