Վրացին ռուս աղջկան թաքցրել է ճամպրուկի մեջ և փորձել Թուրքիայից դուրս տանել
Վրաստանի քաղաքացին փորձել է Թուրքիայից ռուս աղջկա դուրս տանել՝ վերջինիս թաքցնելու ճամպրուկի մեջ: Ռուսաստանի քաղաքացին փորձել էր այդկերպ խուսափել թուրքական արդարադատությունից: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
27-ամյա ռուս աղջկան թաքցնելով ճամպրուկում՝ Վրաստանի 47-ամյա քաղաքացին «Սարպի» անցկակետով փորձել է հատել Թուրքիայի սահմանը, սակայն կասկածելի մեծ ճամպրուկը անուշադրության չի մատնվել մաքսային ծառայության աշխատակիցների կողմից: Իսկ ստուգումներից հետո պարզվել է, որ դրանում երիտասարդ կին կա:
Հայտնի է, որ Ռուսաստանի քաղաքացին իրավունք չուներ լքել Թուրքիայի տարածքը, քանի որ ավելի վաղ ոչ սթափ վիճակում ավտովթարի էր ենթարկել մի ծեր մարդու, ով ավելի ուշ մահացել էր: