Պուտինը նշել է այն որակը, որն ամենաշատն է գնահատում մարդկանց մեջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն որակը, որն ամենաշատն է գնահատում մարդկանց մեջ: Այս մասին նա պատմել է ղրղզական «Ala-Too 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ինձ համար ամենակարևորը հուսալիությունն է: Հուսալիության կարևորագույն բնորոշումներից մեկն այն է, երբ մարդ կարողանում է կատարել այն, ինչի մասին պայմանավորվել եք, խոսքը պահում է»,- նշել է ՌԴ նախագահը:
Խոսելով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մասին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ պայմանավորվածություն ձեռք բերելը նրա հետ դժվար է, սակայն «եթե ինչ-որ բանի մասին պայմանավորվել են, նա մինչև վերջ է գնում պայմանավորվածությունները կատարելու հարցում, որոնք ձեռք են բերվել»: