Կարո Փայլանը Հայաստանում է
Թուրքիայի մեջլիսի անդամ, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այս գիշեր Երևան է ժամանել:
Հայաստանում Փայլանը մասնակցելու է սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին, որի ժամանակ նա ելույթ կունենա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» թեմայով
Նշենք, որ սա Փայլանի առաջին այցն է Հայաստան: