Մալախովը՝ «Comedy Club»-ի նոր հաղորդավար (տեսանյութ)
Անդրեյ Մալախովը որոշել է նոր ոլորտում փորձել իրեն՝ դառնալով «ТНТ» հեռուստաընկերության «Comedy Club» հաղորդման հաղորդավարը: Սակայն այս դերը ժամանակավոր է. նա հայտնվել է նոր եթերաշրջանը բացող թողարկման ժամանակ: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Այս միջոցառման հյուրերի թվում բազում հայտնիներ են եղել, այդ թվում՝ Ալսուն, Գլյուկոզան, Պելագեան, Սաթի Կազանովան և այլք: Ավանդաբար թողարկումը սկսվել է հյուրերին ներկայացնելով:
Պավել Վոլյան բեմում իր տեղը զիջել է Անդրեյ Մալախովին, ով փորձել է հումորային շոուն վերածել «Пусть говорят»-ի՝ հեգնելով ակումբի անդամներին, քննարկելով հյուրերի անձնական կյանքը, ինչպես նաև հեգնանքով խոսելով իր իսկ հաղորդման մասին: Սակայն հեռուստահաղորդավարի երկրպագուները շուտով հիասթափվել են, քանի որ նա վերադարձել է հանդիսատեսի իր տեղին: