Թրամփին ցանկանում են թունավորել
Ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը, ով «CNN» հեռուստաընկերությունում հաղորդավար է, «TMZ» պորտալի հետ զրույցում հայտնել է, որ կցանկանար թունավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Բուրդենի զրույցը պորտալի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել դեռևս նախորդ շաբաթ, սակայն ԶԼՄ-ները միայն հիմա են ուշադրություն դարձրել դրա վրա: Շեֆ-խոհարարը, պատասխանելով այն հարցին, թե ինչ կպատրաստեր Թրամփի և Կիմ Չեն Ինի խաղաղարար ճաշի համար, ասել է, որ կընտրեր մոլախինդ (սուր հոտով թունավոր բույս):
Երբ «Fox News»-ի լրագրողները կապվել են Բուրդենի հետ, նա ասել է, որ այդ հայտարարությունը կատակ է եղել:
Հին Հունաստանում այդ բուսն օգտագործել են որպես թույն, որով մահապատժի էին դատապարտում մեղադրյալներին: