Մերկելին հետաքրքրել է Պուտինի առաջարկը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ հետաքրքիր է համարում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Դոնբասում խաղաղապահների ներկայությունն ապահովելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Նա հավելել է, որ միաժամանակ այն բավարար չի համարում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու համար:
«Ես Ռուսաստանի նախագահի առաջարկը՝ ՄԱԿ-ի ուժերին ԵԱՀԿ դիտորդներին պաշտպանելու գործին ընդգրկելու մասին, հետաքրքիր եմ համարում»,- նշել է նա:
Մերկելը հավելել է, որ պատժամիջոցները պետք է «իրենց դերը խաղան խաղաղություն հաստատելու գործում»: