Լապշինի նոր բացահայտումները #azeromarazm-ից. ինչպես ասում են՝ «Վարունգը թարս աճեց»...
Քիչ առաջ բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր հերթական գրառմում է արել, որտեղ ներկայացրել է Բաքվի բանտում տիրող մթնոլորտը: Նախ, Լապշինը բացահայտել է, որ սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե ինքը Բաքվի բանտում ինքնասպանության փորձ է կատարել՝ ապատեղեկատվություն է: Ըստ Լապշինի՝ նրան ազատ արձակումից առաջ ազերի բանտապաները ծեծի են ենթարկել: Ի սկզբանե չեմ էլ կասկածել, որ Լապշինն ինքնասպանության փորձ չի էլ արել:
Երկրորդ բացահայտումը՝ 2017 թ-ի ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչությունից հետո Բաքվի բանտարկյալների ցնծությունն է եղել: Ազերի բանտարկյալները մեծ ուրախությամբ են ընդունել Պետերբուրգի մետրոպոլիտենում 16 զոհի մասին լուրը՝ վանկարկելով «Ալլահու Աչբար»:
Ալեքսանդր Լապշինը վերջին ժամերին երեք գրառում է կատարել և խայտառակ բացահայտումներ արել Բաքվի ռեժիմից:
Ինչպես և սպասվում էր, Լապշինի գործը դարձավ Ադրբեջանի հերթական ձախողումը և ևս մեկ անգամ Իլհամ Ալիևը ստիպված է ըմբոշխնելու խայտառակության հերթական չափաբաժինը: Հակոբ Ինջիղուլյանի, դավաճան Վահան Մարտիրոսյանի սայթաքումներից հետո, Լապշինի կոնֆուզը Ադրբեջանի համար էլ ավելի մեծ հարված է:
Հայտնի բլոգերը խոստացել է նոր գրառումներ կատարել Ադրբեջանում անցկացված օրերի մասին:
Հ.Գ.Բաքուն հույս ոսւներ Լապշինին ձերբակալելով վախեցնել Արցախ այցելողներին...Սակայն, ինչպես ասում են՝ «Վարունգը թարս աճեց»...
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: