Պայթյուն՝ Լուգանսկի զինկոմիսարիատի մոտ
Լուգանսկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետությունում հայտնել են, որ Անտրացիտ քաղաքում զինվորական կոմիսարիատի շինության մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մեկ օրվա մեջ հանրապետությունում մեկ արտակարգ պատահար է գրանցվել: Անտրացիտ քաղաքում չպարզված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով վնասվել են զինկոմիսարիատի շենքի պատուհանները»,- ասել է Լուգանսկի արտակարգ իրավիճակների ներկայացուցիչ Վյաչեսլավ Տրետյակովը «Լուգանսկ 24» հեռուստաընկերության եթերում:
Դեպքի առթիվ կատարվում է քննություն: