Իրինա Շեյքը փայլում է երջանկությունից նորածին դստեր կողքին (լուսանկարներ)
Նյու-Յորքում տեղի ունեցած նորաձևության շաբաթից հետո Իրինա Շեյքը վերադարձել է իր հիմնական պարտավորություններին՝ իր կես տարեկան դստեր՝ Լեայի մասին հոգ տանելուն: Այժմ Իրինան չի շտապում երեկույթների ու ցուցդրությունների, նա ամբողջովին կենտրոնացել է իր և Բրեդլի Քուփերի փոքրիկի դաստիարակության վրա:
Երեկ պապարացիները Շեյքին նկատել են դստեր հետ Նյու-Յորքում զբոսնելիս: Մոտակայքում դայակ չէր նկատվում, սակայն երևում էր, որ նրա օգնության կարիքը չկար էլ.երեխայի մասին հոգ տանելու հարցում մոդելը հիանալի գլուխ էր հանում: