Ֆրանսիացի ոճաբանը բնական մազերից ժամացույց է ստեղծել (լուսանկարներ)
Ֆրասիացի ոճաբան Բինա Բայթելը պատի ժամացույց է ստեղծել, որի թվատախտակի փոխարեն մարդկանց բնական մազեր են օգտագործվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Luxurylaunches-ին:
Նշվում է, որ ժամացույցի մոդելը ստացել է «Lash Lock» անվանումը։ Ժամանակը կարելի է որոշել՝ հետևելով մազերի միջև սպիտակ տարածություններին։
Մեծ ճեղքը ժամն է ցույց տալիս, իսկ փոքրը՝ րոպեն։ Այդ ժամացույցները նախատեսված չեն վաճառքի համար, դրանք կարելի է տեսնել բելգիական «Grand Hornu» թանգարանում։