Բողոքող տեսակի մասին
Բողոքում են անարդարությունից ամենուր՝ տանը, դրսում, հարևանների մոտ, համացանցում, հարսանիքին, մեռելատանը... մի խոսքով ամենուր, բայցի այնտեղից, որտեղ պետք է, որտեղ կարելի է դիմել ու արդյունք ակնկալել:
Երբ ասում ես եղբայր (քույր), արի այդ բողոքդ գրավոր կամ բանավոր հենց այդ բողոքների համար ստեղծված հիմնարկներին ներկայացրու, ասում է՝ խի ես գործ տվո՞ղ եմ, ես դրանց նման հացին վայիս լինող չեմ, ես թողնելու եմ գնամ այս երկրից:
Այդ ժամանակ քիչ է մնում մեկ туда տոմսը առնես տաս ձեռն ու ասես՝ հայդե այս երկրից, բայց այդ ուրիշ երկրում անհաջողություներիդ համար էլի այս երկրին չմեղադրես:
Հ.Գ. Որպես կանոն այս բողոքող տեսակը այն պայքարող, արարող տեսակին պոզ ու պոչ կպցնողն է:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: