Տեխասի լողափում առեղծվածային կենդանի է հայտնաբերվել (լուսանկար)
Մասնագետները «Հարվի» փոթորիկից հետո ատամներով առեղծվածային կենդանի են հայտնաբերել Տեխասի լողափում: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում տալով «The Guardian»-ին:
Ամերիկացի կենսաբան Քեննեթ Թայը ենթադրում է, որ ալիքները ափ են հանել սուր պոչով մի կենդանու, որը պատկանում է «Aplatophis chauliodus»-ին, որը հանդիպում է Ատլանտյան օվկիանոսի արևմուտքում, այդ թվում` մեքսիկական ծոցում: Դրանք մեծանում են մինչև 84 սանտիմետր և ապրում են 30-ից 90 մետր խորության վրա:
Կենսաբանի խոսքով` նաև հնարավորություն կա, որ այն պատկանում է «Congridae»-ին: