Պորոշենկոն իրեն խաղաղության նախագահ է անվանել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ուկրաինական կողմը խաղաղություն է ուզում, ինչպես նաև իրեն անվանել է խաղաղության նախագահ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Մենք չենք ցանկանում, մենք ատում ենք թշնամու վրա հարձակվելու գաղափարը: Մենք պարզապես ցանկանում ենք հաստատել այն փաստը, որ ագրեսորը շատ ավելի բարձր գին կվճարի, եթե խախտի մինսկյան համաձայնագրերը և հարձակվի իմ զորքերի վրա, սա ամբողջությամբ անկեղծ եմ ասում: Սակայն մենք խաղաղություն ենք ցանկանում, և ես խաղաղության նախագահ եմ»,- ասել է նա:
Պորոշենկոն հույս է հայտնել, որ Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա ոչ միայն պաշտպանական զինամթերք: