Սա հայկական գերեզմանոց չէ. Թուրքիայում ազգայնամոլները մահացածին հանել են փոսից (տեսանյութ)
Թուրքիայում ազգայնամոլները հարձակվել են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքի մոր հուղարկավորության թափորի վրա: Այս մասին հայտնել է t24.com.tr-ն:
Սգո թափորը շարժվել է Անկարայի Ինջեքի գերեզմանատուն, որտեղ հավաքված մի խումբ ազգայնամոլներ հարձակվել են թափորի վրա և թույլ չեն տվել հուղարկավորություն իրականացնել: Նրանք պնդել են, թե այդ գերեզմանոցում նահատակներ են թաղված, այն ահաբեկիչների համար չէ: «Սա հայկական գերեզմանոց չէ»,- հայտնել են ազգայնամոլները և հանել են մահացածին արդեն փորված փոսի միջից: