Մարդ օրենքով կարող է ատրճանակ ու որսորդական հրացան ունենալ, բայց ինքնաձիգ ու իգլա՝ չի կարող
Երևանը համարվում է ապահով քաղաք: Ու հա, կարաս գիշերով հանգիստ զբոսնես դատարկ փողոցներում, մաքսիմում պարեկապահակային ծառայությունը կանգնացնի, պատվի առնի ու հարցնի « հո բան չի՞ եղել»:
Վերջերս մի քանի կրակոցների դեպքեր եղան ինքնաձիգներից: Էդ ինքնաձիգները որտեղի՞ց: Մարդ օրենքով կարող է ատրճանակ ու որսորդական հրացան ունենալ, բայց ինքնաձիգ ու իգլա չի կարող ունենալ:
Արցախյան ազատամարտից հետո ռազմավար դարձած կովերի, մետաղյա դարպասների, կահ կարասիի հետ Երևան եկավ լիքը զենք զինամթերք: Մի մասը մարդիկ ինքնակամ հանձնեցին: Բայց ոնց նայում եմ վերջին դեպքերին, դեռ ահագին օրենքից թաքնված կա:
Դրա դեմ պայքարը, չգիտեմ հեշտերից է թե չէ, բայց ինչ որ վերջերս չեմ հիշում, որ ուղղակի, նախքան ողբերգությունը որևէ մեկից զենք առգրավվեն. թերևս միայն Նորքի դեպքը:
Աղասի Միքայելյան. Ֆեյսբուք: