Թուրքիայում զբոսաշրջիկին ծառից կախված են գտել
Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում ռուս զբոսաշրջիկ Անդրեյ Օ.-ին ծառից կախված են գտել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
27-ամյա տղամարդու դին ծառից կախված հայտնաբերած ոստիկանները կարողացել են նրա ինքնությունը պարզել հյուրանոցի սենյակի բանալու շնորհիվ, որը գտնվել է նրա գրպանում:
Ռուս զբոսաշրջիկի մահվան պատճառների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: