Վարչապետի հակասահմանադրական հանձնարարականը
Վարչապետ կոչվածի հակասահմանադրական հանձնարարականը Հայաստանում ռուսաց լեզվի, այսպես կոչված, ավելի խորացված ուսուցման վերաբերյալ իշխանավորների խոսափող հանդիսացող «փորձագետ»-ները ասում են, որ դա նաև կխթանի մեր քաղաքացիներին Հայաստանից դուրս գործարար պարտնյորներ գտնելուն և նրանց հետ ավելի էֆեկտիվ աշխատելուն:
Երբ ասում ես, որ այդ դեպքում, թող անգլերենին զարկ տրվի այլ ոչ թէ ռուսերենին, պատասխանում են, որ մենք ռուսական ինտեգրացիոն տարածքում ենք գտնվում, հետևաբար ռուսերենի իմացությունը շատ ավելի կարևոր է քան անգլերենի իմացությունը:
Փաստորեն այս «փորձագետ»-ները իսկապես հավատում են, որ պուտինիզմը` իր մեռելածին ԵԱՏՄ հորջորջվող ինտեգրացիոն պրոյեկտ կոչվածի հետ միասին, հավերժ են:
Թորոս Ալեքսանյան. Ֆեյսբուք: