«Իմ մայրիկը հրաշք է». Ջոլիի 16-ամյա որդին առաջին անգամ հարցազրույց է տվել
42-ամյա Անջելինա Ջոլին Տորոնտոյի կինոփառատին իր հետ տարել է իր 6 երեխաներին, սակայն առավել մեծ ուշադրություն էր իր վրա գրավել դերասանուհու 16-ամյա ավագ որդին` Մեդոքսը: Մեդոքսը համաձայնել է պատասխանել լրագրողների հարցերին: Քննարկումների առիթ է դարձել «Նրանք նախ սպանեցին իմ հորը» ֆիլմի, որի ռեժիսյորն ու պրոդյուսերն ինչպես հայտնի է, Անջելինա Ջոլին է, իսկ Մեդոքսը այդ պրոյեկտում հանդես էր եկել որպես դերասանուհու աջ ձեռք:
«Ես փորձում էր օգնել ինչով կարող էի: Կամբոջացիները սովորաբար հանգիստ և խաղաղ մարդիկ են, սակայն երբ ցանկանում են ինչ-որ խենթ և վայրի բան անել, նրանք դա անում են. այդպիսի պահվածքը բնորոշ է նաև ինձ: Ես հպարտ եմ, որ կամբոջացի եմ»,- նշել է պատանին:
Տղան նաև լրագրողների հետ խոսել է նկարահանման այլ մանրամասների մասին, որոնք կապված են իր մայրիկի հետ:
«Նա զվարճալի է, ուրախ և նրա հետ հեշտ է աշխատել: Նա հրաշք է»,- հայտարարել է 16-ամյա Մեդոքսը: