«Նոր ալիք»-ում Հայաստանից Էռնա Միրը կիսում է 1-ին հորիզոնականը Ուզբեկստանի և Մոլդովայի հետ, Սյուզաննան երկրորդն է
Սոչիում ավարտվեց «Նոր ալիք 2017»-ի երրորդ մրցութային համերգը, որի ընթացքում մասնակիցները կատարեցին հեղինակային երգեր:
Հայաստանի ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը փայլուն ելույթ ունեցավ ու հավաքեց 120 միավոր։
Հայաստանը ներկայացնող մեկ այլ մասնակից Էռնա Միրը, նույնպես հավաքեց 120 միավոր և հայտնվեց առաջին հորիզոնականում՝ կիսելով այն Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ, իսկ Սյուզաննան մրցույթում գրավել է երրորդ հորիզոնականը: