«Նոր ալիք 2017»․ Սյուզաննա Մելքոնյանի փայլուն ելույթը՝ մրցութային եզրափակիչ համերգին (տեսանյութ)
«Նոր ալիք 2017»-ի երրորդ մրցութային համերգն է, որը կոչվում է «Հեղինակային երգի օր»։ Հայաստանի ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը փայլուն ելույթ ունեցավ ու հավաքեց 120 միավոր։ Ժյուրիի միակ անդամը, ով ամենաբարձր՝ 11 միավոր չտվեց մեր երգչուհուն, Կոնստանտին Մելաձեն էր:
Առաջին երկու օրերի արդյունքներով՝ հայ երգչուհին ուներ 237 միավոր։ Ընդհանուր նա հավաքել է 357 միավոր:
Որոշ ժամանակ հետո ելույթ կունենա նաև մրցույթի մեկ այլ հայ մասնակից, առաջատար Էռնա Միրը։