Ֆրանսիայում տղամարդն «Ալլահ աքբար» բացականչությամբ հարձակվել է անցորդների վրա. կա 7 վիրավոր (տեսանյութ)
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում տղամարդը «Ալլահ աքբար» բացականչությամբ հարձակվել է անցորդների վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Depeche»-ին:
Ինչպես հաղորդվում է, նա զինված չի եղել, սակայն սկսել է խփել մարդկանց ձեռքերով և ոտքերով: Պատահարի հետևանքով 7 մարդ է տուժել:
Տուժածների թվում ոստիկանության երեք աշխատակից է եղել, ովքեր փորձել են կանգնեցրել հարձակված տղամարդուն:
Բերման ենթարկվածը տեղի հոգեբուժական հիվանդանոցի նախկին հիվանդ է եղել: Նա դուրս է գրվել ապրիլին:
Հարձակվածի նպատակն անհայտ է: Բերման ենթարկվելուց հետո նա սկսվել է արտասվել:
Il agresse des policiers et des passants à #Toulouse : les images exclusives de l'interpellation dans le flash info⏯https://t.co/7icYL7XMFY pic.twitter.com/V52H6tq2TR
— La Dépêche du Midi (@ladepechedumidi) 13 сентября 2017 г.