Սաակաշվիլին հայտնել է Կիև վերադառնալու օրը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է հաջորդ երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, ժամանել Կիև: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Ես կլինեմ դեռևս մի քանի քաղաքներում: Հետո մենք կտեղափոխվենք Կիև: Սեպտեմբերի 19-ն է այդ օրը, որքանով ես եմ տեղյակ, ինչ-որ մեկն ինձ ճանապարհին ասաց, որ դա Կիևի պահապանի օրն է: Պետք է Կիևն անհապաղ փրկել»,- ասել է Սաակաշվիլին Չերնովցի քաղաքում իր ելույթի ժամանակ:
Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքներով տուր է սկսել: Նա իր տուրը սկսել է Չերնովցի քաղաքից: