Այվազովսկու «Քաոս»-ը Մխիթարյան միաբանությունից բերվել է Հայաստան (տեսանյութ)
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը: Այդ առիթով Վենետիկի Մխիթարյան միաբանությունից Հայաստան է բերվել աշխարհահռչակ ծովանկարչի «Քաոս» կտավը:
Ի դեպ, նկարի շրջանակը պահպանված է հենց Այվազովսկու ժամանակներից, մինչ օրս այն չի փոխվել: