Ձերբակալվել է Սաակաշվիլիի թիմի անդամներից մեկը
Լվովի շրջանային դատարանը ձերբակալել է 39-ամյա Իվանո-Ֆրանկովսկիին, ով երբ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հատեց սահմանը, մասնակցում էր այդ իրադարձությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրան կասկածում են Ուկրաինայի պետական սահմանով անձանց ապօրինի ստուգում իրականացնելու մեջ, իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ սպառնալիք կամ բռնություն կիրառելու և հասարակական կարգը խմբովի խախտելու մեջ:
Ներկայացված նյութերի հիման վրա դատարանը որոշել է նրան կալանավորել 60 օրով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Սաակաշվիլիի դեմ: