Եվրախորհրդարանը դատապարտել է եվրոպացիների վրա ազդելու Ադրբեջանի փորձերը
Եվրախորհրդարանը «Ադրբեջանական լվացքատան» և Մագնիտսկու պատժամիջոցների ցանկի հետ կապված հետաքննություն անցկացնելու կոչ է արել։
Այսօրվա նիստի ժամանակ Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել «Ադրբեջանի և մյուս ավտորիտար ռեժիմների՝ երրորդ երկրներում եվրոպացի անձանց վրա ազդելու փորձերը՝ ապօրինի մեթոդներով որոշումներ կայացնելով»։
«Եվրախորհրդարանը պետք է հետաքննի և վճռական միջոցներ ձեռնարկի կոռուպցիայի նման օրինակները կանխարգելելու համար»,- նշել են պատգամավորները։
Զեկուցող Պետրաս Աուստրևիչյուսը նշել է, որ նման հետաքննությունից հետո պարզ է դառնում, որ կոռուպցիան անցնում է պետական սահմաններով և քաղաքական որոշումների վրա հետևանքներ թողնում։