Այն տղամարդը, ով հրճվում է կնոջը ռեպլիկ անելով, բարդույթավորված է, կյանքում երբեք չի հասնի իր երազած նշաձողին
Այն տղամարդը, ով հրճվում է կնոջը ռեպլիկ անելով, բարդույթավորված է, կյանքում երբեք չի հասնի իր երազած նշաձողին, որովհետև նույնիսկ հասուն տարիքում ինքնահաստատվելու խնդիր է լուծում:
Ավագանու նիստում նման դրսևորումը հարիր չէ հայ մարդուն, հայ տղամարդուն: Վերջին մի քանի տարիների ընթացքում ինձ համոզում էի նրանում, որ տղամարդիկ սկսել են հանդուրժել կանանց, սկսել են գնահատել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցողներին, այլևս սեռային խնդիրները օրակարգային հարց չեն, արի տես, որ Երևանի ավագանու երեկվա նիստում բանը բանից անցավ, բա իսկական երևանիցին նման բան կաներ ( մի անգամ եթերում լսում էի Իգիթյանի հարցազրույցներից մեկը, որտեղ խոսում էր իսկական երևանցու մասին, և թե ոնց ուրիշներն եկան ու փչացրեցին Երևանը):
Փաստորեն, այսօր միջավայրը և մթնոլորտը փչացնում են քաղքենի երևանցիները:
Աստղիկ Ավետիսյան.ֆեյսբուք: