Երեկ Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցածը բառերով դժվար է նկարագրել, որովհետև կոռեկտ դժվար կլինի արտահայտվել
Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները լույս են սփռում այն ամբողջ ֆարսի վրա,որ տրաիներ շարունակ փորձում է սքողել ՀՀԿ-ն,իր տարբեր ռեբերդինգային դրսևորումներով։ Ընդ որում,սա չի վերաբերվում միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, օրինակ եթե Գերմանիայում սոցիալ-դեմոկրատների շարքերում լինի bird մականունով ինչ-որ կասկածելի հեղինակություն,որը քրիստոնեա-դեմոկրատների,կանաչների,կամ ազգայնականների կին ներկայացուցիչների հետ կխոսի արա-ով,նա նույնպես մեկ րոեպում կվարկաբեկի սեփական կուսակցությունը։
Սակայն այստեղ հարցը այն է,թե ինչպես կվարվեն իր հետ։ Եվ ամենակարևորը,ինչպես կվարվեն ի հետ յուր կուսակիցները։ Գերմանիայում օրինակ չի բացառվում ,որ ինչ ստատուս էլ ունենա կուսակցության մեջ այդ անձըմ,հենց այդ պահին նրան հեռացնեն կուսակցությունից,ստիպեն հրապարակային ներողություն խնդրել ու շատ հնարավոր է որ տվյալ մարդը այլևս երբե չզբաղվի քաղաքականությամբ,որովհետև նախևառաջ կա պատիվ,հարգանք,կա արժանապատվություն ու հանրության նկատմամբ պատասխանատվություն։ այն ինչ տեղի ունեցավ երեկ Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության «Ծիտ« մականվանմամբ արմեն ամիյանի ու «ԵԼՔ» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի միջև բառերով դժվար է նկարագրել,որովհետև կոռեկտ դժվար կլինի արտահայտվել։ ՀՀԿ ավագանին իրեն պահեց ամենավերջի անբարտավանի պես ու տարեց կնոջ հետ խոսեց ոչ հարգալից տոնով մեղմ ասած։ Սակայն հարց է առաջանում,որտեղից նա հայտնվեց ավագոնու ցուցակում ու ինչ գործ ունի այս կարգի մարդը Երևանի ինքնակառավարման մարմնում։ Միգեւցե նրան ընտրել են՞ և միգեւցե նրան ընտրել են նրանք,ովքեր մեծ հաշվով այսօր հենց դժգոհում են նրա պահվածքից։
Եվ հետևաբար ինչու են դժգոհում։ Ահա նրանց թեկնածուն,յուր ողջ պերճությամբ և թշվառությամբ։ Ահա այն էլիտան,որ մեծ հաշվով մենք ենք ձևավորել ու այստեղ կարևոր չէ,ով ում է ընտրել,եթե ՀՀԿ-ն մինչ հիմա իշխանություն է,ուրեմն մենք ենք մեղավոր բոլորս անխտիր։ Հետրաբար սա մեր հայելին է,ու հարցը տիկին Բաշխյանին վիրավորելը չէ,նրա փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը։ Հարցը համակարգային է ու մենք պետք է ի վերջո հաղթահարենք այդ բարդույթը,յուրօրինակ ծտերի ոտքը պետական կառավարման ոլորտ իսպառ բացառելու մեջ։
Վաչե Սարդարյան.ֆեյսբուք: